«Բորուսիան» չի հասել այն մակարդակին, որ ֆուտբոլիստներն իրենք ցանկանան մնալ. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է այն փաստին, որ թիմը վերջին շրջանում մի շարք ֆուտբոլիստներ են լքել: Մարզիչը, մասնավորապես, նշել է, որ ակումբը պետք է հասնի այնպիսի մակարդակի, որ ֆուտբոլիստները ցանկանան մնալ, այլ ոչ թե հեռանալ:
«Միշտ էլ պարզ էր, որ, վաղ թե ուշ, մեր լավագույն ֆուտբոլիստներն այլ ակումբներ կգնան: Այս արտահայտությունը նախորդ տարիների ընթացքում արդեն արել եմ, սակայն ժամանակն է ամեն ինչ փոխելու: Մեզանից է կախված՝ կմնան արդյոք ֆուտբոլիստները թիմում, թե կցանկանան հեռանալ: Մենք պետք է հասնենք այն մակարդակին, որ ֆուտբոլիստներն իրենք ցանկանան մնալ, այլ ոչ թե առաջին հնարավորության դեպքում լքեն ակումբը: Ցավոք, մենք դրան դեռ չենք հասել: Պայմանագիրս գիտակցաբար երկարաձգեցի մինչև 2018 թվականը, որպեսզի ամեն ինչ փորձեմ ուղղել»,-Կլոպի խոսքը մեջբերում է goal.com-ը:
Հիշեցնենք, որ թիմը լքել են Կագավան, Գյոտցեն, իսկ ամռանը կլքի նաև Լևանդովսկին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ