Չեմ հասկանում` ուրիշ ինչ կարող էի անել «Ոսկե գնդակը» ստանալու համար. Ռիբերի
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին չի թաքցնում իր հիասթափությունը, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ տարվա լավագույն ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Մեսսիի, Ռոնալդուի և Ռիբերիի միջև «Ոսկե գնդակի» համար պայքարում հաղթեց պորտուգալացին:
«Չեմ հասկանում` ուրիշ ինչ կարող էի անել, բացի «Բավարիայի» հետ բոլոր տիտղոսները նվաճելուց: Ինձ համար միևնույնն է` ես դարձել եմ երկրորդը, թե երրորդը: Ես էգոիստ չեմ, և այդ տիտղոսը իմ նպատակը չէ: Մեծ ուրախությամբ «Բավարիայի» հետ կնվաճեմ մրցանակներ և կդառնամ աշխարհի չեմպիոն: Ուրախ եմ, որ այս ամենն ավարտվեց»,-Ռիբերիի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ