Միշել Օբաման հնարավոր է դիմի պլաստիկ վիրահատության
ԱՄՆ
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման, ով այս տարի կդառնա 50 տարեկան, չի բացառում, որ կարող է օգտվել պլաստիկ վիրաբուժական միջոցներից: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Միշել Օբաման «People» ամսագրին տված հարցազրույցում ասել էր, որ կանայք պետք է լինեն ազատ իրենց ցանկությունների մեջ և անեն այն, ինչն իրենց դուր է գալիս:
«Ես չեմ պատկերացնում այնպիսի իրավիճակ, որի արդյունքում կդիմեմ պլաստիկ վիրահատության, սակայն ես գիտեմ մի պարզ ճշմարտություն, որ երբեք չի կարելի ասել «երբեք»»,-ավելացրել է ԱՄՆ առաջին տիկինը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ