Սեքս- սկանդալ` Վանաձորի դրամատիկական թատրոնում (տեսանյութ)
Հայաստան
Թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը աշխատանքից ազատել է նկարիչ բեմադրող Հովսեփ Մեսրոպյանին: Պատճառաբանել է, որ նման հաստիքի կարիք թատրոնը չունի: Մեսրոպյանը, սակայն, կարծում է, որ առիթն այլ է: Իր գործընկերներից մեկը հայտարարել է, թե թատրոնում տասը տղամարդուց յոթը միասեռական են: Իսկ ինքն էլ չի ժխտել դա, ավելին, պաշտպանել է նման հայտարարություն տարածողին:
«Թատրոնում էլի կրճատումներ են սպասվում, - ասում է տնօրենը, - հորինովի հաստիքներն են շատ: Թատրոնի նկարիչ-բեմադրողը աշխատանքից ազատվելը սեռական կողմնորոշման հետ է կապում` չնայած նրան, որ այն գործընկերը, ում հայտարարությանն ինքը միացել է, շարունակում է աշխատել թատրոնում»:
Թատրոնի տնօրենը հորդորում է աշխատանքային վեճերը չկապել սեռական կողմնորոշումների հետ և հանգիստ թողնել 80-ամյա թատրոնը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից