Սերժ Սարգսյանը վետո է դրել ԱԺ-ի ընդունած երկու օրենսդրական նախագծերի վրա
Հայկական Մամուլ
«Սերժ Սարգսյանը վետո է դրել կառավարության հեղինակած և ԱԺ-ի ընդունած երկու օրենսդրական նախագծերի վրա, և դրանք առարկություններով կրկին ուղարկվել են ԱԺ։ Խոսքը «Սահմանադրական դատարանի մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի մասին է։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Տեղեկացնենք, որ այդ նախագծերով սահմանված են ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների՝ կենսաթոշակի անցնելու դեպքում սոցիալական երաշխիքները։ Ըստ առաջարկի՝ ՍԴ պաշտոնաթող անդամներին պետք է կենսաթոշակ նշանակել, ինչպես պետական պաշտոններ զբաղեցրած մյուս անձանց դեպքում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ