«Շնորհավորում եմ Ռոնալդուին, սակայն լավագույն ֆուտբոլիստը խաղում է մեր թիմում». Մարտինո
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել է «Ոսկե գնդակը» Կրիշտիանու Ռոնալդուին հանձնելու փաստը:
«Ուզում եմ շնորհավորել Ռոնալդուին և բոլոր նրանց, ովքեր այդ օրը մրցանակներ ստացան: «Ոսկե գնդակը» կարևոր մրցանակ է, որ ֆուտբոլիստի ելույթներին լրացուցիչ փայլ է տալիս: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը լինելը մեկ բան է, մրցանակ նվաճելը` մեկ այլ: Իսկ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը խաղում է մեր թիմում: Միակ բանը, որը ցանկանում է Մեսսին՝ «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հետ հաջողության հասնելն է», - Մարտինոյի խոսքը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ