ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում մոտ 30 սպա է հեռացվել` քննության ընթացքում արտագրելու համար
ԱՄՆ
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 34 սպա, ովքեր պատասխանատու են միջուկային մարտագլխիկներով հրթիռների արձակման համար, ծառայությունից հեռացվել են որակավորման քննության ժամանակ արտագրելու պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մոնատայի նահանգում ռազմաօդային ուժերի Մալմստրոմ հենակայանում անցկացվող քննությունների ստուգման ընթացքում պարզվել է, որ սպաներից մեկն իր տասնվեց զինակիցներին ուղարկել է SMS-հաղորդագրություններ՝ թեստի ճիշտ պատասխաններով:
Գերատեսչությունն սպաների պահվածքը «բացարձակ անընդունելի» է համարել։ Միևնույն ժամանակ պաշտոնյաներն ընդգծել են, որ ամերիկյան միջուկային զինապահեստներն անվտանգ պայմաններում են։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)