Սուրիկ Խաչատրյանի կնոջն ազատե՞լ են աշխատանքից
Հասարակություն
HayNews.am-ի տեղեկություններով' Գորիսի քաղաքացիական ակտերի կացության բաժնի՝ ԶԱԳՍ-ի, պետ Լորետա Բարսեղյանն ազատվել է աշխատանքից:
Նա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինն է:
Հիշեցնենք, որ վերջերս լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզպետը հեռացել է Հայաստանից: Նա մեզ հետ զրույցում հաստատեց, որ հանրապետությունում չեն ընտանիքով, բայց վերադառնալու են:
Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի հեռախոսն անհասանելի էր, ուստիեւ չհաջողվեց ճշտել, արդյո՞ք տիկին Բարսեղյանն իսկապես ազատվել է աշխատանքից:
Մանրամասները՝ այստեղ


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ