ԱՄՆ-ն խստացրել է այլ երկրներ զինամթերք մատակարարելու կանոնները
ԱՄՆ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Սպիտակ տունը հրապարակել է նախագահ Բարաք Օբամայի նոր հրահանգը, որը ճշտում է այլ երկրների հետ զենքի առևտրի կանոնները: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, խստացված է այն երկրների զենքի մատակարարման արգելքը, որոնք, ԱՄՆ-ի կարծիքով, խախտում են մարդու իրավունքները:
ԱՄՆ-ն մտադիր է ձեռնպահ մնալ զենքի այնպիսի մատակարարումներից, որոնք կարող են հզորացնել թշնամական պետությունները, միջազգային հումանիտար օրենսդրության խախտումների դեպքեր արձանագրել կամ նպաստել մարդու իրավունքների ոտնահարմանը:
Զենքի մատակարարման ճշտված ռազմավարությունն առաջին անգամ է հրապարակվել 19 տարվա ընթացքում, որի վերանայման գործընթացը տևել է երկու տարի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ