«ԳԱԶել»-ն ամբողջությամբ այրվել է
Արտակարգ Պատահար
Հունվարի 15-ին` ժամը 06.30-ի սահմաններում, Արտաշատ-Երևան ճանապարհին' Արևաբույր գյուղի մոտ, «ԳԱԶել» մակնիշի թիվ 50 երթուղու միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճանապարհի ձախ կողմով անցնող գազի խողովակին, ինչի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Հրդեհը մարվել է նույն օրը` ժամը 07.17-ին:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն