Շմոլ գազից թունավորվել և կորցրել է գիտակցությունը
Արտակարգ Պատահար
Հունվարի 15-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Լաուրա Մ.-ն:
Պարզվել է, որ նա թունավորվել է տան լոգարանում' շմոլ գազից, ինչի հետևանքով կորցրել է գիտակցությունը և վայր ընկել հատակին' ստանալով «ձախ ուսահոդի սալջարդ, ձախ ակնակապիճի սալջարդ, կապտուկ, ձախ հոնքի սալջարդ վերք» վնասվածքներ:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ