Չեմ մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին. Յուրա Մովսիսյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Чемпионат.com-ի հետ զրուցում նշել է, որ դեռևս չի դիտարկում կարիերան Անգլիայում կամ Գերմանիայում շարունակելու տարբերակները:
«Մեծ ակումբների հետաքրքվածությունն իհարկե հաճելի է, սակայն ես սիրում եմ «Սպարտակը» և ինձ դուր է գալիս այստեղ խաղալը: Շատ եմ ցանկանում հաղթել առաջնութունում նրանց հետ: Բացարձակ չեմ մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին: Ուզում եմ բոլորին հայտարարել, որ շատ եմ ցանկանում խաղալ հենց «Սպարտակում»: Իսկ այլ ակումբների հետաքրքրութունը հասկանալի է՝ ես շատ գոլեր եմ հեղինակում»,- նշել է Մովսիսյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ