Մայիսի 16-ը` հայաստանցի ուսանողների օր
Գիտություն և Մշակույթ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրինագծում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է մայիսի 16-ը` Երևանի պետական համալսարանի` մայր բուհի հիմնադրման օրը, սահմանել ուսանողության օր:
Նշենք, որ նիստի ժամանակ հարցի վերաբերյալ առաջարկությամբ հանդես եկավ ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով նշեց, որ ավելի լավ կլինի, եթե ուսանողների միջազգային օրը նշվի նոյեմբերի 17-ին: Այդ օրը ուսանողության միջազգային օրն է և մինչ այս հայաստանցի ուսանողներն իրենց տոնը նշում էին հենց այդ օրը:
Գագիկ Բեգլարյանի խոսքով` շատերը շարունակելու են նշել իրենց տոնը հենց նոյեմբերի 17-ին կամ երկու օրերն էլ միասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)