Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները. Մխիթարյանը 53-րդն է
Սպորտ
Pluri Consultoria ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկը:
100 ֆուտբոլիստների շարքում առաջին տեղում «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին է, ում տրանսֆերային արժեքը գնահատվել է 138,1 մլն եվրո, երկրորդ տեղում «Ռեալի» ֆուտբոլիստ Ռոնալդուն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվել է 107,3 մլն, լավագույն եռյակը եզրափակում է Գարեթ Բեյլը՝ 71,3 մլն-ով:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 53-րդն է` 29,2 մլն եվրոյով. հայ կիսապաշտպանի տրանսֆերն ավելի բարձր է գնահատվել, քան Նասրիինը, Գոմեսինը, Դանի Ալվեշինը, Արյեն Ռոբենինը և այլոցը:
Տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Լիոնել Մեսսի -138,1 մլն եվրո
2. Կրիշտիանու Ռոնալդու - 107,3
3. Գարեթ Բեյլ- 71,3
4. Նեյմար - 67,4
5. Մարիո Գյոտցե - 60,3
6. Էդիսոն Կավանի - 57,6
7. Ռադամել Ֆալկաո - 56,3
8. Մեսութ Օզիլ - 53,2
9. Լուիս Սուարես - 48,9
10. Խուան Մատա -47,1
Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ