Փրկարարները չեզոքացնում են վտանգը
Հայաստան
ՀՀ ԱԻ նախարարությունն աջակցում է Երևանի քաղաքապետարանին' շենքերի տանիքներին կուտակված ձյան ու կախված սառցալեզվակների մաքրման աշխատանքներում:
Մայրաքաղաքի բազմաբնակարան և հասարակական շենքերի տանիքներին կուտակված ձյունն ու սառցալուլաները կարող են վտանգ ներկայացնել անցորդների համար:
ԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով' այսօր հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի (ավտոսանդուղք) օգնությամբ մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականացրել են տանիքների, քիվերի ու բազրիքների վրա կուտակված ձյան և սառույցի մաքրման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ շենքերին անմիջականորեն հարող հատվածներով անցուդարձից:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից