Տիգրան Սարգսյանը պատրաստվում է մի շարք կադրային փոփոխություններ կատարել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է մի շարք գերատեսչություններում կադրային փոփոխություններ կատարել: Օրերս աշխատանքից ազատվելու է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, ինչպես նաև փոփոխություններ կլինեն նախարարի տեղակալների «ցուցակում»: Գրում է «Ժողովուրդ»-ը: Այժմ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ունի երկու տեղակալ, հնարավոր է՝ ավելանան նաև փոխնախարարների հաստիքները: Ըստ մեր տեղեկությունների՝ փոփոխություն կլինի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի 5 տեղակալների շրջանում, նրանցից մի քանիսը ևս կազատվեն աշխատանքից:
«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից, սակայն նա նշեց, թե նման փոփոխությունների դեպքում իրենք պատշաճ ժամանակում և օրենքի սահմաններում կտեղեկացնեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ