Հայաստանաբնակ եզդիներն արագ տեմպերով արտագաղթում են
Հայկական Մամուլ
Հայաստանաբնակ եզդիներն արագ տեմպերով արտագաղթում են: Եթե նախկինում նրանք երկիրը լքում էին աշխատանք չունենալու, սոցիալական վատ պայմանների պատճառով ապա հիմա այս խնդիրներին գումարվել են նաև կոմունալ բարձր վարձավճարները: Գրում է «Ժողովուրդ»-ը:
ՀՀ եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյւսնը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր հայրենակիցներն աշխատանք չունեն, որպեսզի իրենց ընտանիքը կերակրեն. «Ոչ միայն եզդիները, այլև հայերն էլ սոցիալապես վատ պայմաններում են ապրում: Այսօր Հայաստանում բնակվող եզդիների թիվն ուղիղ կեսով կրճատվել է: Գնում են: Սրան նպաստեցին նաև վերջին՝ էլեկտրաէներգիայի, գազի սակագների բարձրացումները: Մարդիկ չեն կարողանում գոյատևել: Մի կտոր հա՞ց ստեղծեն, անասունների համար անասնակե՛ր գնեն, թե՛ կոմունալ վարձերը վճարեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից