Մահացել է Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի նախագահը
Սպորտ
82 տարեկան հասակում մահացել է Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի նախագահ (WBC) Խոսե Սուլեյմանը:
Լուրը հաստատել է Սուլեյմանի որդին՝ Մաուրիսիո Սուլեյմանը: Այս մասին տեղեկացնում է BoxingScene-ը:
WBC-ն Կալիֆորնիայում սրտի վիրահատության է ենթարկվել անցյալ տարվա հոկտեմբերին, որից հետո նա անցել է վերականգնողական շրջան: Առաջիկա օրերին Սուլեյմանի դին կտեղափոխեն Մեքսիկա:
1968 թ-ին Սուլեյմանն ընդունվել է WBC, որից 7 տարի անց նշանակվել է կառույցի նախագահ:
Նա բազում փոփոխություններ է կատարել բռնցքամարտի կանոններում՝ հօգուտ մարզիկների: 2007թ-ին նրան ընդգրկել են բռնցքամարտի միջազգային փառքի սրահում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ