Ստամբուլում Սիրիայի ընդդիմությունը կհստակեցնի «Ժնև-2»-ին մասնակցության հարցը
Այլ
Ստամբուլում մեկնարկելիք համաժողովին կմասնակցի Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, որի ընթացքում կհստակեցվի «Ժնև-2»-ին մասնակցելու կամ մասնակցությունից հրաժարվելու որոշումը: Այս մասին հայտնում է interfax-ը:
Նախորդ հանդիպման ժամանակ ազգային կոալիցիայի կազմի մեջ մտնող սիրիացի ընդդիմադիրներն այդպես էլ չէին կարողացել պայմանավորվել մասնակցության հարցով և տեղափոխել էին որոշման ընդունումը հունվարի 17:
Հիշեցնենք, Սիրիայի ընդդիմությունը ներկայացնող 19 խումբ հրաժարվել են Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված «Ժնև-2» կոնֆերանսին մասնակցելուց: Համաժողովի մասնակցության հարցն արդեն հանգեցրել է ընդդիմության պառակտման: Ազգային կոալիցիայի 45 անդամ հայտարարել է կոալիցիայի կազմից դուրս գալու մասին:
«Ժնև-2»-ը կմեկնարկի հունվարի 22-ին, շվեյցարական Մոնտրյո քաղաքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ