Երգչուհի Նելլիի ծննդյան ամենամեծ նվերը ավտոմեքենան է (ֆոտո)
Հասարակություն
Օրեր առաջ նախկին «Հայեր» խմբի երգչուհի Նելլին դարձել է 28 տարեկան, սակայն ծննդյան տոնը նշելու համար ընտրել է այլ օր: Հին տոմարով Նոր տարվա օրը ծնված Նելլին ESem.am-ին պատմեց տարեդարձը չնշելու պատճառների ու անակնկալ նվերների մասին:
Երգչուհու փոխանցմամբ` ծննդյան տոնը չի նշել, քանի որ պատրաստվում է այն տոնել ամուսնու տարեդարձի հետ. «Ամուսնուս ծնունդն էլ հունվարի 30-ին է. որոշել ենք այդ օրը ռեստորաններից մեկում մեր ընկերների հետ նշել երկուսիս տարեդարձը»:
Տարեդարձի օրը հիմնականում աքսեսուրաներ նվեր ստացող Նելլիին առաջինը շնորհավորել է փոքրիկ դուստրը` Անահիտը, ով կեսգիշերին ամուր գրկել է մայրիկին ու ասել` «մամա»: Իսկ առավոտյան երգչուհուն անակնկալ է մատուցել ամուսինը` նրան նվիրելով ավտոմեքենա: «Ամուսինս այնքան էլ էմոցիոնալ չէ. նա ավելի հանգիստ մարդ է և հենց այդ հանգստությամբ էլ ինձ ասաց, որ պատուհանից նայեմ. այնտեղ իմ նվերն է,- պատմեց Նելլին` հավելելով, -ես մեծ ոգևորությամբ և ուրախությամբ ընդունեցի այն»:
Շարունակությունը` այստեղ:



















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ