Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այսօր միտինգավորների թիվը «կանխատեսվածից» չանցնի
Հայկական Մամուլ
Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այսօր միտինգավորների թիվը «կանխատեսվածից» չանցնի: Վերջիններս մտավախություն ունեն, որ այն գործարարները, որոնք կապ ունեն Քոչարյանի հետ ու չեն մասնակցել «մենք ենք մուծում կուտակայինը» ակցիային, կարող են «տակից» միտինգին ժողովուրդ ուղարկել` ոչ այնքան Քոչարյանի «սիրուն աչքերի», որքան այդ մեծ դարդից, կուտակայինից պրծնելու, օրենքը հետողորմյա անելու համար: Գրում է «Հրապարակ»-ը:
Այնուհանդերձ, որպես պրոֆիլակտիկ միջոցառում, իշխանությունները «պոչտավոյ գոլուբներ» ու բանագնացներ են ուղարկել այդ գործարարների մոտ` «մեժդու ստրոկ» նրանց հասկացնելու, որ խաղեր չտան, տակից Քոչարյանի ջաղացին մկան «էնիք» չլցնեն, այլապես չորով կդրվի իրենց հարկային պարտավորությունների հարցը, ու շատ վատ կլինի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ