«Թաղապետը ոչ մի կերպ չի ցանկանում իջնել իր «բարձունքներից»
Հայկական Մամուլ
Արդեն մեկ ամիս է, ինչ Նոր Նորքում Գայի պողոտայով մեկ ձգված գովազդային հսկա վահանակների վրա ամուր հանգրվանել է նույն վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը՝ ամանորյա շնորհավորական ուղերձով, ուղղված համայնքի բնակիչներին։ Գրում է «Հրապարակ»-ը:
Ամանորն ու մյուս բոլոր տոները վաղուց ավարտվել են, սակայն թաղապետը ոչ մի կերպ չի ցանկանում իջնել իր բարձունքներից։ Այդ վահանակներից մեկն էլ թաղապետարանի դիմաց է տեղակայված, թերևս ՀՀԿ-ական թաղապետն աշխատասենյակի պատուհանից իր համար «գեղեցիկ» տեսարան է ապահովել և այնքան սիրահարվել իր «գովազդային» կերպարին, որ մոռացել է այնտեղ հայտնվելու նախնական նպատակի մասին։
Չմոռանանք նաև, որ այս վահանակների վրա հայտնվելը ձմեռ պապի բերած նվերը չէ, այլ համայնքային բյուջեից վատնած գումար, վահանակների մեկամսյա վարձակալումը բավականին կլորիկ գումար արժե։
Ի դեպ, այս նույն թաղապետարանը երևանաբնակներին Ամանորի շնորհավորական ՏMՏ -ներ էր ուղարկել, որը հայերենին տիրապետող քաղաքացիների ուշադրությունը գրավեց թաղապետարանի թույլ տված վրիպակով՝ «Նոր Նորք»-ը գրվել էր գծիկով՝ «Նոր-Նորք», ինչը սխալ է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ