Հովիկ Աբրահամյանի սկզբունքային քայլը մեր երկրի համար արժեցավ մոտ 20 հազար եվրո
Հայկական Մամուլ
Հունվարի 26-ին մեկնարկելիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակությունը մասնակցելու է ողջ կազմով. Ստրասբուրգ են մեկնելու ԵԽԽՎ պատվիրակության և հիմնական, և փոխարինող անդամները։ Այս փաստը, սակայն, ուշագրավ է այնքանով, որ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում Հայաստանին վերաբերող որևէ հարց չկա, ուստի անհասկանալի է, թե ինչու է հայկական պատվիրակությունը Ստրասբուրգ մեկնում ողջ կազմով։ Ինչո՞ւ։ «Ժողովուրդ»-ի այս հարցին ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Բազմաթիվ կարևոր հարցեր կան, որոնք վերաբերում են Եվրոպային, և մենք՝ որպես դրա մաս, պարտավոր ենք մեր մասնակցությունը բերել»։ Գրում է «Ժողովուրդ»-ը:
Հիշեցնենք, որ այս նիստի միակ ինտրիգը թերևս կարող է լինել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը, որը պատրաստվում է բարձրացնել Զարուհի Փոստանջյանը 10 եվրապատվիրակների միջոցով։ Երբ Փոստանջյանը Սերժ Սարգսյանին խաղատանը տանուլ տված գումարի մասին հարց էր տվել Ստրասբուրգում, ՀՀԿ-ն խիստ վրդովվել էր, և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել էր, թե ինքը կանդրադառնա Փոստանջյանի հարցին։ Շատ չանցած՝ անդրադարձավ, Փոստանջյանին հեռացրեց պատվիրակության կազմից և հիմա ստիպված է իր ողջ «զինանոցը» գործուղել Ստրասբուրգ՝ լեգիտիմության վերահաս խնդիրը տեղում կարգավորելու համար։
Այսպիսով՝ Աբրահամյանի սկզբունքային քայլը, ըստ էության, մեր երկրի համար արժեցավ մոտ 20 հազար եվրո։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ