Վատիկանը խոստովանում է, որ մոտ 400 մանկապիղծ հոգևորականի է կարգալույծ արել
Աշխարհ
Վատիկանում մոտ 400 կաթոլիկ քահանա զրկվել է իր հոգևորական աստիճանից՝ երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատարելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի զեկույցի հիման վրա Associated Press-ը ներկայացրել է 2011-2012 թվականների վիճակագրության արդյունքներն, ըստ որի՝ այդ ժամանակահատվածում երեխաների նկատմամբ սեռական բռնության և իրավունքների ոտնահարման կտրուկ աճ է գրանցվել:
Ինչպես նկատում է BBC-ն, եկեղեցին հաճախ է թաքցրել երեխաների նկատմամբ իրականացվող քահանաների սեռական ոտնձգությունների փաստերը:
Աստիճանից զրկված հոգևորականների մասին փաստաթուղթը Վատիկանը պատրաստել էր ՄԱԿ-ի` երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի համար: Այս ենթակառուցվածքը 2013 թվականին Կաթոլիկ եկեղեցու ղեկավարությունից պահանջել էր տեղեկություններ ներկայացնել հոգևորականների մասին, ովքեր կասկածվել են մանկապղծության մեջ:
Հիշեցնենք, որ 2008-2009 թվականներին, երբ Վատիկանն առաջին անգամ խոստովանել է մանկապիղծ հոգևորականների առկայությունը, հոգևոր աստիճանից զրկվել է մոտ 170 հոգևորական:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ