«Օզիլի հեռանալու վերաբերյալ խոսքերը ես չեմ ասել». Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հերքել է այն տեղեկությունները, որ ինքը զղջում է Մեսութ Օզիլի հեռանալու համար: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` իտալացի մասնագետը նշել էր, որ զղջում է իր` Օզիլին «Արսենալ» գնալու թույլտվության համար:
«Սա առաջին անգամ չէ, երբ իմ անունից տեղեկություն են տարածում: Այդ տեղեկությունն ինձ զարմացրեց: Այդ հարցի վերաբերյալ ամեն ինչ պարզ է: Ես արդեն բազմիցս բացատրություն եմ տվել»,-նշել է Անչելոտին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ