««Բորուսիային» հաղթելու համար «Զենիթը» պետք է միասնական լինի». Հալկ
Սպորտ
«Զենիթի» հարձակվող Հալկը հայտարարել է, որ հավաքի ընթացքում թիմը պետք է լավ աշխատի:
Ֆուտբոլիստի խոսքերով` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպմանը ռուսական ակումբը շանսեր կունենա, եթե միասնական լինի:
«Բորուսիան» ուժեղ մրցակից է: Չէ՞ որ այդ թիմը խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: «Զենիթը» պետք է հնարավորինս լավ աշխատի և հստակ հասկանա իր նպատակները, կենտրոնանա նրանց հետ խաղին: Կարևոր է թիմ լինելու հանգամանքը: Այդ դեպքում մենք «Բորուսիային» հաղթելու հնարավորություն կունենանք»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Զենիթի» պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ