Ավրաամ Ռուսոն հայերեն երգ է կատարում (տեսանյութ)
Այլ
Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունից հետո Ռուսոյի ընտանիքը տեղափոխվել է Սիրիա` Հալեպ, որտեղ էլ ծնվել է Ռուսոն (Աբրահամ Իփջյանը): 2005 թվականին տված հարցազրույցներից մեկում` պատասխանելով այս հարցին. «Ես լսել եմ, որ... Դուք հայ եք, ոչ թե սիրիացի», Ռուսոն պատասխանել է. «Գիտե՞ք, իմ ազգության վերաբերյալ շշուկներ շուրջս տարածում են իմ «ընկերները»` Մոսկվայի լրագրողները: Նրանք մտածում են այդ ամենը, որպեսզի իրենց հոդվածներն ավելի հետաքրքիր դարձնեն: 2004 և 2008 թվականներին տված հարցազրույցներում հա հաղորդել է, որ ստույգ չի կարող ասել, թե որ ազգության ներկայացուցիչն է, և ընդհանրապես, չի ուզում պատասխանել այդ հարցին: Հայկական հրատարակություններին տված մի շարք հարցազրույցներում Ռուսսոն հաստատել է, որ իր ծնողները հայ են և ինքը ևս իրեն հայ է համարում: 2011 թվականին էլ Ռուսոն անդրադարձել է այս հարցին. «Վերջերս, երբ Դուք եղաք Հայաստանում, ասացիք, որ ծագումով հայ եք: Ուզում եմ իմանալ, թե ինչու ձեր կենսագրության մեջ այդ մասին չկա գրված»: Ի պատասխան Ռուսոն նշել է. «Ինչպե՞ս թե, գրված չէ: Ես պետք է գոռա՞մ, որ հայ եմ: Առաջին հերթին ես ռուսական էստրադայի ներկայացուցիչ եմ և չեմ թաքցնում իմ ծագումը»:
2012 թվականի դեկտեմբերին նրա կենսագրության մեջ` պաշտոնական կայքում, նշված չի եղել նրա էթնիկ ծագումը:
Ստորև ներկայացնում ենք նրա կատարումը` հայերենով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ