Բժիշկները Միխայել Շումախերի առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր
Սպորտ
«Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Միխայել Շումախերի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետաքննության արդյունքները հանրությանը հասանելի կդառնան երկու շաբաթից: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերմանական ԶԼՄ-ներին:
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին Միխայել Շումախերը դահուկներով սահելիս վայր է ընկել՝ գլուխը հարվածելով քարին: Դրանից անմիջապես հետո մարզիկն ուղղաթիռով տեղափոխվել և հոսպիտալացվել է Մուտյեի հիվանդանոցում, որից հետո էլ՝ Գրենոբլում: Շումախերն արդեն երկու վիրահատության է ենթարկվել:
Բժիշկները նրա առողջական վիճակը շարունակում են գնահատել կայուն ծանր:
Ավտոմրցարշավորդի դահուկներն ու գլխարկն ուղարկվել են փորձաքննության:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ