Վիտալի Կլիչկոյին թույլատրել են մտնել Յանուկովիչի նստավայր
Աշխարհ
«Ուդառ» ուկրաինական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին թույլատրել են մտնել նախագահական նստավայր՝ Վիկտոր Յանուկովիչի մոտ: Այս մասին հայտնել է Կլիչկոյի մամուլի քարտուղարը: Վերջինս Թվիթերի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է. «Կլիչկոյին թույլատրել են անցնել Մեժիգորյեի անցակետից: Նա գնացել է Յանուկովիչի մետ»:
Ավելի վաղ, Մայդանի հարթակից Կլիչկոն հայտարարել էր, որ ուղևորվում է Յանուկովիչի նստավայր, որպեսզի համոզի նախագահին «դադարեցնել կոնֆլիկտի սանձազերծումը»:
Նշենք, որ Կիևում զանգվածային անկարգություններն այսօր նոր թափ են ստացել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն