Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը. Գառնիկ Դանիելյան «Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառներից մեկը հայ-ռուսական հարաբերություններն են»․ Լևոն Քոչարյան ՀՀ փոխվարչապետը Visa-ի ներկայացուցչի հետ ունեցել է քննարկում Եկեղեցու հետ կապված հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է. Քոչարյան Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ծաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում». Սլուցկի․ Ռուսաստանը կոշտ պատասխան է տվել Գերմանիային (տեսանյութ) Վաղեմության ժամկետները հաղթահարելու համար ձևական բաներ են գտել, փոխկապակցել Քոչարյաններ ընտանիքի հետ Երկու բնակավայր անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ Գևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորությունները ՔԿ-ն վերջակետ է դնում 44-օրյա պատերազմի զոհերի թվի շահարկումներին Լատվիան մտադիր է 2027 թվականի հունվարից արգելել դեպի Ռուսաստան և Բելառուս իրականացվող ավտոբուսային փոխադրումները 

«Ես դեռ ուշքի չեմ եկել». աշխարհահռչակ Մարիո Ստեֆանոն` Ղարաբեկյանի և Մազմանյանի մահվան մասին. բացառիկ հարցազրույց

Գիտություն և Մշակույթ

2013-ն ավարտեցինք արգենտինյան ռիթմերով: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, տարին ավարտեց տոնական համերգով։

Նվագախումբը 2013 թվականի իր համերգաշրջանը սկսեց իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ համատեղ ելույթով և նրա հետ էլ եզրափակեց տարին:

2013-ի դեկտեմբերի 25-ին տոնական համերգային ծրագրի շրջանակներում հնչեցին արգենտինյան ռիթմեր՝ Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները։

Աշխարհահռչակ երաժիշտի և հայ հանդիսատեսի փոխադարձ սերն ակնհայտ էր դեռ նախորդ համերգներից, երբ դահլիճը «պայթում էր» դրական էմոցիաներից և էներգիայից:

Համերգների, իր տպավորությունների, ապագա պլանների և ընկերների` անժամանակ կյանքից հեռանալու մասին Լուրեր.com-ի հետ զրույցում անկեղծացավ հանրահայտ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին:

-Ի՞նչն է Ձեզ գրավում Հայաստանում, ինչո՞վ է ձեզ համար առանձնանում հայ հանդիսատեսը:

-Ինձ համար մեծ պատիվ է այսպիսի հավատարիմ և զգացմունքային լսարան ունենալ Հայաստանում: Ես իմ բոլոր հարցազրույցներում միշտ նշում եմ իտալացի և հայ ժողովուրդների նմանության մասին, և, ամեն անգամ Հայաստան գալով, ինձ զգում եմ, ինչպես Հարավային Իտալիայում: 

Մինչ այստեղ գալս էլ` լսելով մաեստրո Տոնինո Գուերայի հրաշալի պատմությունները Հայաստանի մասին, որտեղ նա ամբողջությամբ փոխանցում է այս երկրի գեղեցկությունը, արդեն պատկերացում էի կազմել Հայաստանի մասին:

Հիմա ես հստակ կարող եմ ասել, որ բավականին շատ բան գիտեմ Հայաստանի մասին:

Միշտ մեծ հաճույքով եմ գալիս Հայաստան, ինձ միշտ լավ եմ զգում այստեղ` անկախ օրվա ժամից, տարվա եղանակներից:

Համերգը շատ յուրահատուկ էր, հանդիսատեսը գնահատում է գեղեցկությունը, և ես անընդհատ փնտրտուքի մեջ եմ, փորձում եմ միշտ ամենագեղեցիկը տալ իմ հանդիսատեսին` բոլոր առումներով: 

-Հե՞շտ էր Հայաստանի երիտասարդական անսամբլի հետ միասին աշխատելը:

-Երիտասարդական նվագախմբի հետ աշխատելը շատ հետաքրքիր էր և հաճելի: Շատ եմ սիրում աշխատել երիտասարդ երաժիշտների հետ, փորձարկել նոր նախագծեր, ստեղծագործել:

Իտալիայում նույնպես ես համագործակցում եմ երիտասարդ երաժիշտների հետ և այս օրերին նույնիսկ մի փոքր դասընթաց եմ անցկացնում բացառապես երիտասարդ երաժիշտների համար: Հայաստանի երիտասարդական նվագախումբը հիանալի պատրաստված, հրաշալի նվագախումբ է, կարծում եմ` այդ հարցում քիչ չէ հենց նրանց ղեկավար Սերգեյ Սմբատյանի և ողջ անձնակազմի դերը:

Այդ նվագախումբը, բացի այստեղ կազմակերպված գեղեցիկ համերգներից, շատ մեծ սեր և հարգանք է վայելում Հայաստանի սահմաններից դուրս: Մենք հանդիպել ենք անցյալ տարի ամռանը` Ռիվա դել Գարդայում կայացած փառատոնին, որտեղ նրանք ելույթ էին ունենում այնպիսի մեծանուն արտիստների հետ, ինչպիսիք են Նատալիա Գուտմանը և Ալդո Չիկոլինին:

Ես ամեն անգամ մեծագույն հաճույքով եմ հիշում Գուտմանի հետ նրանց համերգը, որտեղ Երիտասարդական նվագախումբը պարզապես փայլեց իր պրոֆեսիոնալիզմով, դա բացարձակ հաջողություն էր: Ես իսկապես հույս ունեմ, որ մենք կշարունակենք մեծ ներդրումներ ունենալ երիտասարդական նախագծերում, քանի որ նրանք են մեր նվագախմբերի ապագան:

Ամեն անգամ, երբ համերգներով հրավիրվում եմ Հայաստան, նախապես սկսում եմ մշակել ծրագիրը, այն զարգացնել, պատրաստել Պիացոլայի` իմ սիրելի ստեղծագործությունները, քանզի վստահ եմ, որ հայ երաժշտասերն ուղղակի սիրահարված է այդ երաժշտությանը:

-Հայաստանյան Ձեր համերգային ծրագրում նվագում եք հիմնականում Աստոր Պիացոլա, ինչո՞վ է սա պայմանավորված:

-Ամեն տարի ես փորձում եմ գտնել, ստեղծել մի նոր բան: Արդեն իսկ նվագել եմ բանդոնեոնի և նվագախմբի համար նախատեսված նրա գրեթե ողջ երգացանկը: Իմ վերջին համերգին ես ներառեցի մի բան, որ կարող էր խափանել համերգային ծրագիրը: Այն չէր պատկանում նվագախմբային ծրագրին, այլ գրված էր բանդոնեոնի և լարային քառյակի համար, բայց միշտ կարելի է անել նոր, համարձակ ու հետաքրքիր նորամուծություններ և հաջողությամբ կատարել:

Օրինակ «Five Tango Sensations»-ը գրված է Պիացոլայի կողմից բանդոնեոնի և լարային քառյակի համար, բայց Ռոբերտո Մոլինելլիի և Ֆաբիո Կոնոկիելլայի նման գործիքավորողների շնորհիվ ես կարողանում եմ ամեն անգամ մի նոր ու հետաքրքիր բան ստեղծել:

Ամեն անգամ մեծ հաճույքով եմ հիշում երիտասարդական նվագախմբով  իրականացրած համերգը Ռոբերտո Մոլինելիի հետ, որտեղ մենք կատարեցինք ոչ միայն Պիացոլայի ստեղծագործությունները, այլ նաև իտալացի այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են Նինո Ռոտան, հենց ինքը Ռոբերտո Մոլինելին:

Կարծում եմ` հնարավոր չէ պատկերացնել որևէ համերգ` առանց Պիացոլայի կատարումների, որովհետև հայ հանդիսատեսը պարզապես պաշտում է Լիբերտանգոն և Օբվիլիոնը:

-Գիտեմ նաև, որ համերգային շրջագայության եք պատրաստվում իտալացի հայտնի օպերային երգիչ Անդրեա Բոչելիի հետ: Մի փոքր կխոսե՞ք այս մասին: Ինչպե՞ս եղավ առաջարկը, որտե՞ղ են լինելու համերգները:

-Հիանալի համագործակցություն ունեցա Անդրեա Բոչելիի հետ` Հռոմի Կոլիզեում, 2009-ին, որն ուղիղ հեռարձակվում էր Իտալիայի հանրային հեռուսատեսությամբ: Այդ համերգը Բոչելին նվիրել էր Աքուիլայի երկրաշարժին, որը Աբրուցոյի մարզի մայրաքաղաքն է` իմ ծննդավայրը: Այդ համերգն ինձ համար ամենատպավորիչն էր, քանի որ այն իմ առաջին համագործակցությունն էր հայտնի տենորի հետ: Դրան հաջորդեց ևս մեկ հիանալի համագործակցություն. ես հրավիրվեցի նրա տեսասկավառակի շնորհանդեսին «Love in Portofino» (Սերը Պորտոֆինոյում), որը նա ձայնագրել էր փոքրիկ Լիգուրյան գյուղակում, որը ողջ աշխարհին հայտնի է իր անհավանական գեղեցկությամբ:

-Մի բեմում հանդես եք եկել Արամ Ղարաբեկյանի հետ և ճանաչել ու շփվել եք Արմեն Մազմանյանի հետ. երկուսն էլ, ցավոք, անժամանակ հեռացան կյանքից: Կարծում եմ` կցանկանաք խոսել նրանց մասին:

-Ես անչափ ցավում եմ իմ հայ երկու ընկերների վաղաժամ կորստի համար, որոնք այնքան բան էին արել իրենց երկրի համար ու կարևոր դեր ունեին հայկական ժամանակակից մշակույթում: Ես մտերիմ էի նրանց երկուսի հետ էլ:

Արմեն Մազմանյանի հետ առաջին անգամ հանդիպել եմ մաեստրո Տոնինո Գուերայի տանը` նրա ծննդյան տարեդարձին:

Ես հիանալի հիշում եմ նրա` երկար ապրելու և իր երկրի համար կարևոր մի բան անելու ցանկությունը:

Երբեք չեմ մոռանա նրա խոսքերը, երբ ասում էր, որ ուզում է զգալ և վայելել այն ամենն, ինչ գեղեցիկ է, ինչ տեսնում և լսում է... նա նկատի ուներ արվեստն ընդհանուր առմամբ: Հենց նա էր, որ առաջին անգամ ինձ լսեց Իտալիայում, ասաց այդ խոսքերն ու ոգևորված ցանկանում էր ինձ ներկայացնել իր ժողովրդին:

Մարդ, որ իր աշխատասիրությամբ և համառությամբ կարողանում էր շատ հետաքրքիր գործեր անել:

Ինչ վերաբերում է մաեստրո Արամ Ղարաբեկյանին, ես դեռ ուշքի չեմ եկել այդ լուրը լսելու պահից: Ես դեռ չեմ հավատում... Նա առաջինն էր, ով վստահեց և հրավիրեց ինձ իր նվագախմբի հետ ելույթ ունենալու:

Ես հիանալի հիշում եմ, թե ինչպես էինք պատրաստվում «Ոսկե Ծիրան» փառատոնի մեր ելույթին: Որքան խորն էր նրա սերը երաժշտության նկատմամբ, որքան սեր ու գորովանք կար, բայց միևնույն ժամանակ շատ խստապահանջ էր և միշտ գիտեր, թե ինչ է ուզում ու ինչպես դա իրականացնել: Ամեն անգամ մենք շատ ուրախ ու երջանիկ էինք հանդիպել, համագործակցել:

Հատկապես հաջողված էր «Կինոմոսկվայի» ամառային դահլիճում կազմակերպած մեր համերգը: Վերջին անգամ նրան հանդիպեցի մի քանի տարի առաջ, Երևանի բարերից մեկում` սուրճի սեղանի շուրջ, որտեղ զրուցում էինք իր նախագծերի մասին: Նա շատ հեռատես էր ու ուներ հրաշալի գաղափարներ` այնքան մաքուր ու գեղեցիկ, որքան իր երաժշտությունը:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում իմ հրաշալի հայ ընկերների ընտանիքներին, ընկերներին և երկրպագուներին` այս մեծ ու անդառնալի կորուստների համար:

 Գայանե Համբարձումյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը. Գառնիկ Դանիելյան«Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառներից մեկը հայ-ռուսական հարաբերություններն են»․ Լևոն ՔոչարյանՀՀ փոխվարչապետը Visa-ի ներկայացուցչի հետ ունեցել է քննարկումԵկեղեցու հետ կապված հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է. Քոչարյան Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ծաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավորՓաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում». Սլուցկի․ Ռուսաստանը կոշտ պատասխան է տվել Գերմանիային (տեսանյութ) Վաղեմության ժամկետները հաղթահարելու համար ձևական բաներ են գտել, փոխկապակցել Քոչարյաններ ընտանիքի հետԵրկու բնակավայր անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՔԿ-ն վերջակետ է դնում 44-օրյա պատերազմի զոհերի թվի շահարկումներինԼատվիան մտադիր է 2027 թվականի հունվարից արգելել դեպի Ռուսաստան և Բելառուս իրականացվող ավտոբուսային փոխադրումները Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ) Հայաստանի սովորողների գիտելիքների կիրառման հմտությունները ցածր են․ PISA-2025-ի ահազանգը Անգրագետ են, ոչ մի բան չեն հասկանում, պրիմիտիվ հարց չեն կարում լուծեն․ Պեդրո Զարոկյան«Երևանտրանս»-ը լուծարվում է. ստեղծվում է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները մեծ ընտանիքի պես են». ՉայկաՀունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետիՖրանսիայում թալանվել են Ռենուարի թանգարանը «88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ ԲաբայանՌուսաստանը պատրաստ է խաղաղություն հաստատել Ուկրաինայում. ՊեսկովԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններումՎստահ եմ՝ պարոն Զառոկյանն ասելու է՝ traffic engineer է պետք, ճիշտ է, բայց տվյալներ է պետք ունենալՉեմպիոնների լիգան վերադառնում է․ «Ինտերի» կազմում է Հենրիխ Մխիթարյանը«Ժամկետանց սնունդ կար բոլոր սուպերմարկետներում»․ Բաբայանը զգուշացնում էԱմեն ինչ անելու ենք, որ եվրոպական կառույցները չկարողանան չնկատելու տալ երկրում տիրող իրավիճակը (տեսանյութ) Իրանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել չխայտառակվել և լքել Մերձավոր Արևելքը Ոչ մի դրամ հարկ չի թաքցվել՝ ես վստահորեն պնդում եմ. Լևոն ՔոչարյանԳիտնականները Նոյյան տապանի առեղծվածի բացահայտման շեմին են Ավինյանը սպառնացել է ավագանու ընդդիմադիր անդամին․ «Շատ խիստ կպատժվեք»Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները«Փակել են հեռուստաալիքներ, վտարել լրագրողների»․ ԶախարովաԽոշոր ավտովթար Երևանում․ «Hongqi»-ն բախվել է ծառին, կա վիրավորՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքԻսպանիայի արտգործնախարարը չի կարող ասել, թե ով է կանգնած Սեուտայի ​​ճգնաժամի հետևումԱնգրագետ գնահատականից Ավինյանը վրդովվեց՝ ամբարտավան բերանը բացեք սխալ ձեւով, կպատժվեք«Ուկրաինան պարտվում է պատերազմում». The SpectatorԼավրովն ասել է, որ Արևմուտքը երբեք չի կարողացել արդար մրցակցություն ցուցաբերելՔԿ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի և անհայտ կորածների տվյալներըՄյասնիկյանում խայտառակ վիճակ ա, սարսափելի, ոչ մեկդ չի՞ անցել էդ մասով․ ԱվինյանՌոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի բացառում ՄԻԵԴ և ՄԱԿ դիմելըՆեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իԵրկրի փաստացի ղեկավարը բացահայտ ասում է՝ ինքն է դատում․ Լևոն ՔոչարյանԱստանայում հերքել են Փաշինյանին վերագրվող հայտարարությունը Ղազախստանի վերաբերյալՍաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է հարավում գտնվող օբյեկտներում հրդեհի և զոհերի մասինՄասնավոր տրանսպորտն իրավունք չունի Երևան քաղաքում կանգառ կատարի․ Տիգրան ԱվինյանԱվինյանի կոշտ հայտարարությունը․ «Մարզային տրանսպորտը չպետք է Երևան բերի ներքաղաքային տրաֆիկ»5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել ենԳիշերային վթար Երևանում․ «Nissan»-ը գլխիվայր, «Lada»-ն կողաշրջվել էԲենզինը կարժենա երկու դոլարից էլ պակաս, երբ մենք հաղթենք Իրանին․ Թրամփ
Ամենադիտված