Մեզ չհաջողվեց հասնել մեր նպատակին. Մեսսի
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում` «Լևանտեի» դեմ հանդիպումը ոչ-ոքի՝ 1:1 ավարտելուց հետո նշել է.
«Մեզ մի փոքր չբավականացրեց հաջողությունը: Թիմն ամեն ինչ արեց հաղթելու համար, սակայն այս անգամ մեզ չհաջողվեց հասնել մեր նպատակին: Վտանգավոր պահեր, այնուամենայնիվ, մենք ստեղծեցինք: Այժմ այս թիմի հետ պետք է հանդիպենք Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում, և նրանց մարզադաշտում պայքարը նույնքան դժվար է լինելու»,- նշել է արգենտինացին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ