Թուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրը Քննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը Ավարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան Դատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքը Wizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասին Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Ֆրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունը Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ Հութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանում 

Փետրվարի 4-ին հայ հերոս Հարություն Խաչատրյանի ընտանիքին կտրվի «Ազգերի Առաքյալի» վկայականը

Հայաստան

2013թ. հուլիսին Երուսաղեմի Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտի կողմից հետմահու «Ազգերի Առաքյալ» ճանաչվեց առաջին Հայաստանի Հանրապետության քաղաքացին` Հարություն Խաչատրյանը: Փետրվարի 4-ին Երևանում կայանալու է Իսրայելյան պատվիրակության կողմից Խաչատրյանների ընտանիքին պարգևատրելու արարողությունը, որի ժամանակ հայ հերոսի ընտանիքին կտրվի «Ազգերի Առաքյալի» վկայականը:

Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամն ավելի քան 3 տարի, ի լրացում իրականացվող տասնյակ ծրագրերի, զբաղվում է նաև հայ այն հերոսների «բացահայտման» աշխատանքներով, որոնք Երկրորդ Աշխարհամարտի տարիներին ցուցաբերելով բացառիկ խիզախություն՝ փրկել են հարյուրավոր մարդկային կյանքեր, մասնավորապես` մահվան Ճիրաններում հայտնված հրեաներին:

Կազմակերպության ծավալած այս բարդ, հետազոտական աշխատանքն ի վերջո տվեց իր ցանկալի արդյունքը: Ռ. Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի կամավոր Արտյոմ Չերնամորյանի ջանքերով բացահայտվեց այս հայ հերոսի պատմությունն ու 2013թ.-ի սեպտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահական պալատում տեղի ունեցավ պաշտոնական պարգևատրման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ռաուլ Վալլենբերգի Միջազգային հիմնադրամի հիմնադիր Բարուխ Տենեմբաումը, փոխնախագահ Դանիել Ռայներն ու կամավոր Արտյոմ Չերնամորյանը, ՀՀ հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ ու Հայաստանի կառավարության անդամներ:

Հանդիսավոր արարողության ժամանակ պրն. Տենեմբաումը հետմահու «Ռաուլ Վալլենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրեց հայ հերոս Հարություն Խաչատրյանի թոռնուհուն՝ Աննա Խաչատրյանին, որը հիմնադրամին էր ներկայացրել ողջ ընտանեկան արխիվն ու կամավորների հետ համահավասար օգնում էր այս ողջ պատմության բացահայտմանը: Կազմակերպության հիմնադիր նախագահ պարոն Տենեմբաումը հայ հերոսների անունից հանդիսավորությամբ «Ռաուլ Վալլենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ տեղի ունեցած նման մակարդակի հանդիպման ու նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ջերմ ընդունելությամբ պարտավորված, այսօր էլ հիմնադրամի հետազոտական խումբը շարունակում է յոթ տասնամյակ առաջ տեղի ունեցած հերոսական պատմությունների բացահայտման գործընթացը:

ՌՎՄՀ-ն աշխարհում ճանաչում ունեցող Հ/Կ է, որի հիմնական առաքելությունն է ուսումնասիրել, պահպանել և տարածել Ռաուլ Վալլենբերգի, նրա նման քաջարի մարդկանց ժառանգությունը, ովքեր Հրեական Ողջակիզման և տարբեր հակամարտությունների ժամանակ՝ օգնել են փրկել հետապնդվող մարդկանց: Այս առաքելությանն աջակցում են ավելի քան 300 երկրի ղեկավարներ և Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: Պատվավոր անդամներից մեկը՝ Խորխե Մարիո Բերգոլիոն է, ներկայիս Հռոմի Պապը:

Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ Էդուարդո Էռնեկյանն ու հիմնադիր Բարուխ Տենեմբաումը վերստին շնորհավորում են Խաչատրյանների ընտանիքին և խոստանում են անել հնարավորը՝ լույս սփռելու նոր հայ փրկիչների պատմությունների վրա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն էԴատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքըWizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասինՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըՖրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունըԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 4.36 միլիարդ եվրո 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄՀութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանումԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզըԴատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը41-ամյա Ռոնալդուն ավարտում է ելույթները Պորտուգալիայի հավաքականումՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ) Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանելՓաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակը սոցիալական աջակցությունն առավել կարիքավոր խմբերին վերահասցեագրելն էՁուկ չէիք ուտում, կաթնամթե՞րք էլ չեք ուտում. Լրագրողի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Անկարան չի ընդունում ԵՄ քննադատություններըՀայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը (տեսանյութ) «Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին»․ Վելայաթին՝ Փաշինյանին ուղղված հոդվածումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 5-ին Փաշինյան․ Ընդդիմության նպատակն է նսեմացնել ժողովրդի ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանում պետություն չլինիՀանրապետության մեծ մասում, այդ թվում Երևանի բարձրադիր գոտում, սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, մերկասառույց Քանի դեռ կան ավտոմեքենաները ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին (տեսանյութ) Երևանի մետրոպոլիտենը հայտարարությամբ դիմել է քաղաքացիներին Հայաստանում բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիր կիրականացվի 4 ամիս է՝ կոչ եմ անում ցույց անել, ինչո՞ւ չեն անում․ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Լեհաստանից Ռուսաստան ռազմական բեռներ են տեղափոխել թաքստոցներով մեքենաներով․ 6 ձերբակալվածՓաշինյան․ Մեր նպատակն է կարճաժամկետ խաղաղությունը վերածել տասնամյակների և հարյուրամյակների խաղաղությանՀայաստանի պետական հաստատություններից մեկի անվանումից հանվել է «պատմական միջավայր» եզրույթը Վարույթ կա, բայց մեղադրյալներ չկան ինչը տարօրինակ փաստ է. Փաշինյանը մեղրիի երկաթգծի Քրգործի մասին (տեսանյութ) NASA-ի 30 միլիոն դոլարանոց փրկարարական առաքելությունը ձախողվել է․ Swift աստղադիտակն այրվել էՀայաստանում ֆիզիկական արհեստական բանականության յոթնամյա ծրագիր է հաստատվել Էրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան․ ԶԼՄ-ներ Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․ՊուտինՈւզում եմ մեկընդմիշտ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան (տեսանյութ) Զելենսկին կոշտ մեկնաբանություններ է արել Իլոն Մասկի հասցեինՈսկու գինը հոկտեմբերի 21-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4 150 դոլարը Փաշինյան․ Պետք է հասկանանք մեր այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը․ խոսքը 64 միլիարդ դրամի չարաշահման մասին էՖրանսիան մերժել է երկրի 2027 թվականի պետական ​​բյուջեի նախագիծըՓաշինյանը Թուրքիա կմեկնի․ «Այո, Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ COP-ին մասնակցելու»
Ամենադիտված