Հովիկ Աբրահամյանը Հայաստան վերադառնալուն պես կրկին կճամփորդի
Հայկական Մամուլ
«Սերժ Սարգսյանի հետ Սեուլում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստան վերադառնալուն պես կրկին կճամփորդի։ ԱԺ նախագահն առաջիկայում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ պատրաստվում է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ։
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրանք մեկնելու են արաբ շեյխերից մեկի հրավերով։ Ու քանի որ այդ շեյխի ֆինանսավորմամբ հայկական եկեղեցի է կառուցվել, ուստի ԱԺ նախագահն ու կաթողիկոսը իրենց պարտքն են համարել չմերժել հրավերը։
Հիշեցնենք, որ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը Հովիկ Աբրահամյանի ընկերն է՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ