Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ Հութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանում Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզը Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը 41-ամյա Ռոնալդուն ավարտում է ելույթները Պորտուգալիայի հավաքականում Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ) Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանել Փաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակը սոցիալական աջակցությունն առավել կարիքավոր խմբերին վերահասցեագրելն է 

Ամփոփ տեղեկատվություն ՀՀ ոստիկանության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների վերաբերյալ

Հայաստան

ՀՀ կառավարության 2014 թ. հունվարի 9-ի թիվ 10-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրների ցանկը, որի համաձայն' ՀՀ ոստիկանության կողմից 2014 թ. ընթացքում պետք է իրականացվի մեկ միջոցառում և երկու գերակա խնդիր:

Մասնավորապես, որպես միջոցառում ՀՀ ոստիկանության կողմից 2014 թ. ընթացքում նախապատրաստվելու և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվելու «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծը: Անհատական տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են «Անհատական տվյալների մասին» 2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՀ օրենքով:

Չնայած օրենքը սահմանում է որոշակի իրավական կարգավորման մեխանիզմներ, սակայն այն լիովին չի համապատասխանում ժամանակակից Եվրոպական չափանիշներին, մասնավորապես, Եվրամիության 1981 թվականի հունվարի 28-ի «Անհատական տվյալների ավտոմատացված մշակման ընթացքում ֆիզիկական անձանց պաշտպանության մասին» կոնվենցիային, օրենքը զուրկ է պետական ապահովվածությունից, քանի որ չունի անհատական տվյալների ոչ իրավաչափ մշակումը նախականխող ու պատժող պաշտպանիչ նորմեր, հավասարակշռված չեն անհատական տվյալների սուբյեկտների և մշակողների փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները: Անհատական տվյալների պաշտպանության նպատակով օրինագծով կառաջարկվի օրենքի կիրարկման նկատմամբ վարչական հսկողության մեխանիզմների հիմնադրում, անհատական տվյալների անօրինական մշակման համար վարչական պատասխանատվության նախատեսում, անհատական տվյալների սուբյեկտների կողմից սեփական տվյալների մշակման նկատմամբ հսկողություն իրականացնելու երաշխավորված հնարավորությունների ամրագրում, մշակողների պարտականությունների և տվյալների սուբյեկտների իրավունքների փոխպայմանավորում և փոխադարձ հավասարակշռում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անհատական տվյալների մշակման հետ կապված հարաբերությունների կարգավորում, անհատական տվյալների անօրինական մշակման համար վարչական պատասխանատվության նախատեսում, անհատական տվյալների մշակման օրինականության նկատմամբ մշտական վարչական հսկողություն իրականցնելու հիմքերի ու պայմանների սահմանում:

Իրավական ակտի կիրառման արդյունքում կերաշխավորվի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի առավել պաշտպանություն անհատական տվյալների մշակման բնագավառում, անհատական տվյալների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կինտեգրվի եվրոպական իրավունքի համանուն սուբինստիտուտին' առավել հուսալի, կանխատեսելի ու վստահելի դարձնելով Հայաստանի կողմից իրականացվող իրավական քաղաքականությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թ. գործունեության ծրագրում որպես ՀՀ ոստիկանության կողմից իրականացվելիք գերակա խնդիր նախատեսվել է ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գոծողությունների իրականացման, ինչպես նաև վարորդական վկայականների հատկացման գործընթացի կատարելագործումը:

ՀՀ մարզերում Ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը բարելավելու համար անհրաժեշտ է ՀՀ մարզերում տեղակայված վարորդական վկայական հատկացնող և տրանսպորտային միջոցների հաշվառում ստորաբաժանումների կողմից ծառայությունը մատուցելու պահին հիմնական վարորդական վկայականի և հաշվառման վկայագրի հատկացումը, ինչը պայմանավորված է քաղաքացիներին որակյալ և պարզեցված ընթացակարգով ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ: Ներկայումս անհրաժեշտ տեխնիկական միջոցների բացակայության պատճառով ՀՀ մարզերում տեղակայված վարորդական վկայական հատկացնող և տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումների կողմից հիմնական վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը հատկացվում են ծառայությունը մատուցելուց հետո 5 օրվա ընթացքում՝ այդ ժամանակահատվածի համար հատկացնելով ժամանակավոր վարորդական վկայական կամ հաշվառման վկայագիր: Այսինքն, քաղաքացին ստիպված է լինում կրկին այցելել Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում և ստանալ հիմնական վարորդական վկայականը կամ հաշվառման վկայագիրը:

Գերակա խնդրի իրականացման արդյունքում կկրճատվի վարորդական վկայականներ հատկացնելու և տրանսպորտային միջոցներ հաշվառելու համար պահանջվող ժամանակը՝ վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը հատկացնելով ծառայությունը մատուցելու պահին: Միաժամանակ, կբարելավվի ՀՀ մարզերում Ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը:
ՀՀ ոստիկանության հաջորդ գերակա խնդիրը Պարեկային ծառայության մոդելի ներդրումն է:

Պարեկային ծառայության նոր մոդելի ներդրումը պայմանավորված է օպերատիվ կառավարման կենտրոնի և պարեկային ծառայության ստեղծման միջոցով, ինչպես նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների հստակ սահմանազատված, փոխհամաձայնեցված գործողություններով հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, հասարակական վայրերում հանցագործությունների, վարչական իրավախախտումների հայտնաբերման, կանխման, խափանման, դրանց օպերատիվ արձագանքման և արագ բացահայտման անհրաժեշտությամբ:

Պարեկային ծառայության մոդելի ներդրմամբ կբարձրանա հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքների արդյունավետությունը, առավել կամրապնդվի հասարակության և ոստիկանության միջև փոխադարձ վստահությունը:

ՀՀ ոստիկանություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 4.36 միլիարդ եվրո 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄՀութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանումԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզըԴատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը41-ամյա Ռոնալդուն ավարտում է ելույթները Պորտուգալիայի հավաքականումՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ) Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանելՓաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակը սոցիալական աջակցությունն առավել կարիքավոր խմբերին վերահասցեագրելն էՁուկ չէիք ուտում, կաթնամթե՞րք էլ չեք ուտում. Լրագրողի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Անկարան չի ընդունում ԵՄ քննադատություններըՀայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը (տեսանյութ) Էրդողանը մտադիր է այցելել Բաքու՝ հարաբերություններում ճգնաժամի մասին հաղորդագրությունների պատճառով«Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին»․ Վելայաթին՝ Փաշինյանին ուղղված հոդվածումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 5-ին Փաշինյան․ Ընդդիմության նպատակն է նսեմացնել ժողովրդի ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանում պետություն չլինիՀանրապետության մեծ մասում, այդ թվում Երևանի բարձրադիր գոտում, սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, մերկասառույց Քանի դեռ կան ավտոմեքենաները ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին (տեսանյութ) Երևանի մետրոպոլիտենը հայտարարությամբ դիմել է քաղաքացիներին Հայաստանում բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիր կիրականացվի 4 ամիս է՝ կոչ եմ անում ցույց անել, ինչո՞ւ չեն անում․ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Լեհաստանից Ռուսաստան ռազմական բեռներ են տեղափոխել թաքստոցներով մեքենաներով․ 6 ձերբակալվածՓաշինյան․ Մեր նպատակն է կարճաժամկետ խաղաղությունը վերածել տասնամյակների և հարյուրամյակների խաղաղությանՀայաստանի պետական հաստատություններից մեկի անվանումից հանվել է «պատմական միջավայր» եզրույթը Վարույթ կա, բայց մեղադրյալներ չկան ինչը տարօրինակ փաստ է. Փաշինյանը մեղրիի երկաթգծի Քրգործի մասին (տեսանյութ) NASA-ի 30 միլիոն դոլարանոց փրկարարական առաքելությունը ձախողվել է․ Swift աստղադիտակն այրվել էՀայաստանում ֆիզիկական արհեստական բանականության յոթնամյա ծրագիր է հաստատվել Էրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան․ ԶԼՄ-ներ Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․ՊուտինՈւզում եմ մեկընդմիշտ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան (տեսանյութ) Զելենսկին կոշտ մեկնաբանություններ է արել Իլոն Մասկի հասցեինԶելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում նախատեսված եռակողմ բանակցություններըՈսկու գինը հոկտեմբերի 21-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4 150 դոլարը Փաշինյան․ Պետք է հասկանանք մեր այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը․ խոսքը 64 միլիարդ դրամի չարաշահման մասին էՖրանսիան մերժել է երկրի 2027 թվականի պետական ​​բյուջեի նախագիծըՓաշինյանը Թուրքիա կմեկնի․ «Այո, Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ COP-ին մասնակցելու»Հյուսիսային Կորեան թևավոր հրթիռներով զորավարժություններ է անցկացրելԴիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին (տեսանյութ) Երևանում քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր Պենտագոնը հայտարարել է, որ Հեգսեթը կմնա նախարարի պաշտոնում մինչև Թրամփի ժամկետի ավարտըՓաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոնՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր Իսրայելը միլիարդավոր դոլարների ամերիկյան զենք է պատվիրել՝ առանց ամբողջական ֆինանսավորմանԱդրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ ՄիրզոյանինՑանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան
Ամենադիտված