«Դեմ եմ» շարժումը չի ծավալվի. Ադիբեկյան
ԱՐԽԻՎ
«Դեմ եմ» շարժումը չի ծավալվի, քանի որ այն քաղաքականացված է: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տսակետ հայտնեց սոցիոլոգ, «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
«Նույնիսկ այն երիտասարդն, ով կազմակերպում է, կարծես թե դեմ չէ, ուղղակի վստահ չէ, որ կաշխատի»,-նշեց բանախոսը:
Ադիբեկյանը նկատեց, որ համակարգը պետք է ձևավորել մեր պայմանների համաձայն` օրինակ բերելով նվազագույն աշխատավարձի ֆիքսումը:
Խոսելով ռիսկերի մասին` Ադիբեկյանը մատնանշեց դոլարի արժեզրկումը. «Տվյալ կազմակերպությունը կարող է սննկանալ, բայց ով ռիսկի չդիմի, շամպայն չի խմի»,- նշեց Ադիբեկյանը:
Ադիբեկյանը զարմացավ, թե ինչու է ընդդիմությունը ոտքի կանգնել և ոչ թե այն 250 հազարը մարդիկ, ում աշխատավարձից կպահվեն տվյալ գումարները. «Որտե՞ղ են նրանք, կամ միգուցե նրանք հասկացե՞լ են կուտակային կենսաթոշակային համակարգի դրական կողմերը,- հավելեց Ադիբեկյանը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)