Կառավարությունն իր ինտերնետ մատակարարին որոշել է օրենքի ակնհայտ խախտումով
Քաղաքական
ՀՀ կառավարությունը հաճախ է փորձում հավաստիացնել, որ պետական գնումների ընթացակարգը թափանցիկ է և հասանելի` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Սակայն փաստերը խոսում են հակառակի մասին: Ըստ ՀՀ գնումների մասին օրենքի` պետական գնումների ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն այն անձիք, որոնք ունեն ժամկետանց պարտքեր ՀՀ հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
MediaMall.am-ի տեղեկություններով` կառավարությանը ինտերնետ ծառայություններ մատակարարելու մրցույթում հաղթած «Արմենիան դեյթաքոմ քամփնի (ADC)» ՓԲԸ-ն գնման ընթացակարգին մասնակցելու նպատակով հայտը ներկայացնելու դրությամբ ունեցել է ՀՀ հարկային վճարների գծով ժամկետանց պարտքեր, ինչով պայմանավորված վերջինս իրավունք չի ունեցել մասնակցելու գնման ընթացակարգին:
Տարօրինակ է, թե ինչու է կառավարությունը թույլ տվել նմանատիպ ակնհայտ օրենքի խախտում: Բա ուր մնաց օրենքի տառն ու մրցույթի թափանցիկությունն ապահովելու ամպագոռգոռ խոստումները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ