Անհարմար է ստացվում
Հայկական Մամուլ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ հունվարի 25-27-ը Թեհրան կգործուղվի ՀՀ կառավարության 4-հոգանոց պատվիրակությունը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանի գլխավորությամբ: Նախատեսված է, որ նրանք մասնակցելու են ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստում ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին հետամուտ լինելու համար ստեղծված համատեղ հանձնախմբի առաջին նիստին: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Մինչդեռ իշխանությունները ճիշտ կանեին՝ Իրանի Իսլամական Հանրապետություն պատվիրակություն գործուղեին շատ ավելի լուրջ հարցերի, առաջին հերթին հարմար սակագնով այլընտրանքային գազ Հայաստան ներկրելու համար բանակցությունների նպատակով: Այլապես անհարմար է ստացվում, երբ ՀՀ էներգետիկայի նախարարն ասում է, որ իրանական գազը թանկ է, իսկ ՀՀ-ում Իրանի դեսպանն ու իրանցի պաշտոնյաները հակադարձում են՝ «իսկ մեզ հետ ե՞րբ եք բանակցել, ե՞րբ եք ուզել, որ գազի գինը չենք իջեցրել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ