Գործող իշխանությունը միայն քանդելու գործում է օպերատիվ ու հետեւողական
Հայկական Մամուլ
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, այնուամենայնիվ, քանդվելու է: Երեկ այս մասին հայտարարել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Նա ասել է, թե շենքը քանդելու վերաբերյալ որոշումն արդեն ընդունվել է:
Սակայն, որպես այլընտրանք, առաջարկվել է այգի ստեղծել եւ շենքի մակետը հավաքել այդտեղ: Փաստորեն, իշխանություններին չեն հետաքրքրում այս մասին հասարակական կարծիքը, մասնագետների մտահոգությունն ու ափսոսանքը: Չի հետաքրքրում անգամ իշխանական կառույցների, մասնավորապես նախագահականին կից գործող Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհրդի կարծիքը. ՀԽ-ն դեմ էր արտահայտվել այդ շենքը քանդելուն` ծրագիրը համարելով անհիմն: Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ գործող իշխանությունը միայն քանդելու գործում է օպերատիվ ու հետեւողական:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ