Մարդիկ փող չունեն, որովհետեւ աշխատանք չունեն, աշխատանք էլ չունեն, որովհետեւ աշխատատեղ չկա. Լյովա Խաչատրյան
Հայկական Մամուլ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ծագումով ապարանցի Լյովա Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով այսօրվա Հայաստանի իրավիճակի մասին, ասաց, թե մարդիկ փող չունեն, որովհետեւ աշխատանք չունեն: «Աշխատանք էլ չունեն, որովհետեւ աշխատատեղ չկա:
Իսկ աշխատատեղ չկա, որովհետեւ փոքր եւ միջին բիզնես չկա: Փոքր եւ միջին բիզնես էլ չկա, որովհետեւ ոչնչացվեց այդ ամենը: Ոչնչացվեց, որովհետեւ երեւի այդպես էր պետք,-թվարկեց Խաչատրյանը՝ բացատրելով, որ այսօրվա Հայաստանում միակ երեւույթը, որ զարգանում է, արտագաղթն է,-այսօր արտագաղթն իրականացվում է երեք ուղղություններով՝ մեկը՝ արտերկիր, երկրորդը՝ դեպի գերեզմաններ, իսկ մյուս ուղղությունը բանտերն են, երբ մարդը չի ուզում նշված երկուսից որեւէ ուղղությամբ գնալ ու այդ դեպքում էլ հայտնվում է բանտերում»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ