Տիգրան Սարգսյանը մերժել է ԲՀԿ պատգամավորների առաջարկը
Հայկական Մամուլ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մերժել է ԲՀԿ պատգամավորների առաջարկը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Տիգրան Ուրիխանյանը և Վահան Բաբայանն օրենսդրական նախաձեռնության տեսքով, առաջարկել էին հանրապետության տոնացույցում ուսանողության օր սահմանել: Գրում է «Առավոտ»-ը:
Ինչպես տեղեկանում ենք կառավարության' հունվարի 23-ի նիստի օրակարգից, հինգշաբթի օրը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության նիստում ԲՀԿ պատգամավորներին կպատճառաբանի, թե ինչու կառավարությունը նպատակահարմար չի գտել տոնացույցում ևս մեկ տոն ավելացնել: Ըստ, կառավարության հիմնավորման. «Միջազգային օրերի և տոների ցանկը մեծ է: Միայն ՄԱԿ-ի ցանկում տոնական օրերի թիվը շուրջ 116 է»։
Մանրամասները' թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ