Ամանորյա տոներից երեք շաբաթ անց Էդվարդ Նալբանդյանը տոների առթիվ լրագրողների համար ընդունելություն է կազմակերպել
Հայկական Մամուլ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Ամանորի և Սուրբ ծննդի տոների առթիվ լրագրողների համար այսօր ընդունելություն է կազմակերպել։ Ու սա այն դեպքում, երբ այսօր հունվարի 22-ն է, ամանորյա տոներից անցել է երեք շաբաթ։ Գրում է «Ժողովուրդ»-ը:
Եվ հունվարի 22-ին Ամանորի առթիվ ընդունելություն կազմակերպելը, մեղմ ասած, ծիծաղելի է հնչում: Չնայած կարելի է ենթադրել, որ Էդ. Նալբանդյանը որոշել է Ամանորը լրագրողների հետ դիմավորել չինացիների նման, ըստ ինտերնետային «Վիքիպեդիա» հանրագիտարանի՝ «ավանդական չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո՝ լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը։ Ըստ Գրիգորյան օրացույցի՝ այդ օրն ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ