Մխիթարյանն ինձ համար օրինակ է. Արտյոմ Սիմոնյան
Սպորտ
Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Զենիթի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը sportsdaily-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին:
«Բորուսիայի» դեմ խաղում «Զենիթի» համար բավականին բարդ է լինելու: Հնարավորությունները լինելու են 60/40տոկոս հարաբերակցությամբ` հօգուտ դորտմունդցիների: Հենրիխի հետ ծանոթացել եմ, երբ Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները մարզվում էին միևնույն համալիրում: Այժմ միմյանց գրում ենք շաբաթը մեկ-երկու անգամ, տեղեկանում ենք, թե ինչպես են ընթանում գործերը: Հենրիխը ոչ միայն սուպերֆուտբոլիստ է, այլև հիանալի, դաստիարակված և կիրթ մարդ: Նրան հարցրի, թե ինչու է այդքան պարզ հաղորդակցման մեջ, նա պատասխանեց. «Ի՞նչ եմ արել մեծագույն համարվելու համար»: Հենրիխն ինձ համար օրինակ է այն բանի, թե ինչպես է հայ ֆուտբոլիստը փառք բերում Հայաստանին՝ Եվրոպայում»,-նշել է ֆուտբոլիստը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն