Սոչի 2014. Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության ժամանակացույցը
Սպորտ
Ներկայացնում ենք Սոչիի օլիմպիական խաղերում հանդես եկող հայաստանցի մարզիկների մասնակցության ժամանակացույցը:
Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը փետրվարի 9 –ին, ժամը 14 – 16 –ը կմրցի 15 + 15 կմ մրցավազքում /սկիաթլոն/: Փետրվարի 11 -ին, նույն ժամերին Սերգեյը հանդես կգա արագավազքում: Փետրվարի 14 –ին` 15 կմ դասական ոճում և փետրվարի 23 –ին` ժամը 11 –ին աշոցքցի վարպետը կսկսի 50 կմ ազատ ոճի դահուկավազքը: Այն կտևի գրեթե երեք ժամ:
Նույն օրերին և ժամերին ասպարեզ կելնի նաև Սերգեյի թիմակից և մարզընկեր Արթուր Եղոյանը, որը, սակայն, չի հայտավորված 50 կմ տարածությունում:
Կանանց մրցաշարում Կատյա Գալստյանը կմրցի փետրվարի 13 –ին, 10 կմ դասական ոճի դահուկավազքում` ժամը 14.00 - 15.40 -ին:
Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը փետրվարի 19 –ին հանդես կգա հսկա ոլորավայրէջքում ,իսկ փետրվարի 22 –ին` հատուկ ոլորվայրէջքում: Ասենք նաև, որ մրցաձևերը կանցկացվեն երկու մրցահերթով /կեսօրին և երեկոյան/. տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ