Ռիչարդ Կիրակոսյանը չի ճանաչել թուրք ազգայնականներին
Հասարակություն
Արդեն տեղեկացրել ենք, որ ազգայնական հայացքներով աչքի ընկնող թուրք պրոֆեսոր Հաքան Օքթայը երկօրյա այցով գտնվել է Հայաստանում և Երևանի Հանրապետության հրապարակում լուսանկարվել` թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը ցուցադրելով: Նա այստեղ հանդիպումներ է ունեցել թուրքագետ Հակոբ Չաքրյանի, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի և այլոց հետ, այնուհետև լուսանկարները հրապարակել է սոցիալական կայքերում:
Այս առթիվ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ բազմաթիվ հայ փորձագետների հետ հանդիպել է նաև մի թուրք պրոֆեսորի և մի լրագրողի, ովքեր, ինչպես ավելի ուշ պարզ է դարձել, ազգայնականներ էին և հրապարակել էին լուսանկարներ, որտեղ որոշ տարօրինակ նշաններ կային` կապված «Գորշ գայլեր» կազմակերպության կամ այլ տարօրինակ երևույթների հետ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ