Սերժ Սարգսյանն անձամբ է հետևել «պատերազմներին»` սոցցանցեր ու Ֆեյսբուք է մտել. ՀՀԿ ԳՄ նիստում կխոսի Քոչարյան-վարչապետ վեճի մասին
Հայկական Մամուլ
Այսօր ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա 2014-ի առաջին ԳՄ նիստը, որին չի հաջորդելու ՀՀԿ խորհրդի նիստ: Իսկ ԳՄ օրակարգը «ձևավորվելու է տեղում, ինչպես շեֆը կասի»՝ տեղեկացրին մեր աղբյուրները: Գրում է «Հրապարակ»-ը:
Այնուհանդերձ, սպասվում է, որ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան վեճի մասին Սերժ Սարգսյանն իր կարծիքը կասի, մանավանդ որոշ ՀՀԿ-ականներ այդ «հակամարտությունում» ոչ ադեկվատ են իրենց պահել` ամբախ-զամբախ խոսելով: Որոշ տեղեկությունների համաձայն, նա անգամ Սեուլից է այդ առնչությամբ «զրույց» ունեցել ՀՀԿ որոշ «ծերերի» հետ:
Ասում են՝ Սերժ Սարգսյանն արձակուրդում գտնվելու օրերին ոչ մի վայրկյան ձեռքից ցած չի դրել այփադը և անձամբ է հետևել «աստղային պատերազմներին»` անգամ սոցցանցեր ու Ֆեյսբուք է մտել:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ