Բնապահպանության նախարարի կենսագրությունը բավական ուշագրավ դրվագներ է պարունակում
Հայկական Մամուլ
ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի կենսագրությունը բավական ուշագրավ դրվագներ է պարունակում, որոնք առավել արդիական են հենց այսօր, երբ իրավիճակը մեր երկրի սահմաններում լարված է: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Հայաստանի անկախության հռչակման ընթացքում Արամ Հարությունյանը շարունակել է մնալ «ազնիվ կոմունիստ»` 1985-1992թթ. զբաղեցնելով «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի պաշտոնը: Իսկ ահա 1992-1994թթ.՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այսօր արդեն տարոնանժդեհական գաղափարախոսության կրող նախարարը հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու փոխարեն մեկնել է «խոպան», փախել է. ըստ նրա կենսագրության՝ այդ թվականներին եղել է ՌԴ-ում և զբաղվել առևտրային գործունեությամբ:
Արամ Հարությունյանը Հայաստան է վերադարձել միայն 1994-ին, երբ ավարտվել էր ԼՂ պատերազմը, և անմիջապես աշխատել է որպես «Հայինկոմսպասարկում» ՊՁ տնօրեն: Իսկ այսօր արդեն նախարար է. ահա թե ինչպես են ոչնչանում արժեքները մեր օրերում:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ