«Ղուկասյաններն արդեն չեն վախենում հարձակվել Սերժ Սարգսյանի վրա»
Հայկական Մամուլ
Հունվարի 21-ին Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, փորձել է հաշվեհարդար տեսնել Սամվել Բալասանյանի հետ. գնացել է նրա տան մոտ՝ կրակոցներ և հայհոյախառը սպառնալիքներ հնչեցնելով: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Ընդ որում, սա առաջին դեպքը չէ: Ու եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ հարձակումը եղել է Սերժ Սարգսյանի «նշանակած» քաղաքապետի վրա, ստացվում է, որ Ղուկասյաններն արդեն չեն վախենում հարձակվել Ս. Սարգսյանի վրա: Ինչո՞ւ նախկին քաղաքապետը չի հանգստանում: «Ժողովուրդ»-ի այս հարցին Վ. Ղուկասյանի եղբայրը` Գևորգ Ղուկասյանը, պատասխանեց. «Վարդանը Հայաստանում չէ, չենք էլ ասել, որովհետև ինչ ասում են, սուտ է սաղ:
Ի՞նչ են ուզում մեզանից, էդ տղուն գել ու գազան են սարքել: Էս Գյումրին կառուցեցինք, տվեցինք էս ստորներին, թողնենք գնա՞նք էստեղից: Խելռցրել է էս ժողովրդին: Ո՛չ շինթույլտվություն է տալիս մարդկանց, ո՛չ աշխատատեղ է բացում, թուլցրել է, էլի՛, լիժբը իր բիզնեսը լինի»: Ըստ Գ. Ղուկասյանի՝ Ս. Բալասանյանը շատ է վախենում իրենցից, դրա համար էլ ցանկանում է վարկաբեկել:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ