Սամվել Ալեքսանյանը «Փակ շուկայում» սրճարան է բացել
Հայկական Մամուլ
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Փակ շուկայում» հիմա էլ սրճարան է բացել՝ «Պրոսպեկտ» անունով։ Սրճարանը շուկայի երկրորդ հարկում է։ Այն, սակայն, օրվա մեջ մարդաշատ չես տեսնի։ Այցելուները շատ սակավաթիվ են: Գրում է «Հայկական Ժամանակ»-ը:
Թերթը հիշեցնում է, որ «Փակ շուկան» վերբացելուց և այն սուպերմարկետ դարձնելուց հետո Սամվել Ալեքսանյանը նախ՝ տարածքի մի մեծ հատված հատկացրեց նախկին շուկայի մրգավաճառներին, հետո՝ նրանց նետեց շենքի անկյունները, իսկ իր սուպերմարկետում միրգ-բանջարեղենի բաժին ավելացրեց։ Հիմա էլ եկամուտներն ավելացնելու նպատակով «Փակ շուկայի» մի մասը դարձրել է «Պրոսպեկտ-կաֆե»»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ