Կիևում ընդհարումների ընթացքում տուժել է 218 իրավապահ
Աշխարհ
Ինչպես հայտնում է Вести.ru-ն, Կիևի Գրուշևսկի փողոցում` ընդհարումների հետևանքով, տուժել է մոտ 218 իրավապահ: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն:
Տուժածների մոտ ախտորոշվել են գանգուղեղային փակ վնասվածքներ, կոտրվածքներ, այրվածքներ, անհայտ նյութերից թունավորումներ:
Գերատեսչությունը նաև հայտնում է, որ զանգվածային անկարգությունների ընթացքում Կիևի ներքին գործերի մարմիններ է տեղափոխվել ավելի քան 70 մարդ: Նրանցից 36-ը ձերբակալվել են Ուկրաինայի զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ից մինչ օրս Կիևի կենտրոնում չեն դադարում բախումները ցուցարարների և ոստիկանության միջև։
Հատուկջոկատայիններն` իշխանության հրանամով, փորձում են ցրել ընդդիմադիր ցուցարարներին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ