Լիոնել Մեսսիի 400-րդ խաղը` «Բարսելոնայում»
Սպորտ
Իսպանիայի գավաթի խաղարկությունում` «Լևանտեի» դեմ հանդիպումը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի համար 400-րդն էր կատալոնյան ակումբի կազմում:
Այս ցուցանիշով առաջատարը Չավին է՝ 701 խաղ, երկրորդում` Կառլես Պույոլը 589, իսկ երրորդում` Միգելին` 549 խաղով:
Մեսսին այս ցանկում 11-րդն է: Կատալոնացիների կազմում 399 խաղում արգենտինացին 331 գոլ է հեղինակել:
Նշենք, որ «Լևանտեի» դեմ խաղում Մեսսին առաջին անգամ մեկ խաղում երեք արդյունավետ փոխանցում է կատարել: Թիմերի միջև հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով` 4:1 հաշվով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն